ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • ՀՀԿ-ի նշանաբանը՝ «Անվտանգություն և առաջընթաց»

    ՀՀԿ-ի նշանաբանը՝ «Անվտանգություն և առաջընթաց»

    24.02.2017| 21:53
    ՀՀԿ-ն որոշել է իրականացնել շատ ակտիվ քարոզարշավ, կօգտվի ընդունված բոլոր միջոցներից, քարոզչության հիմքը պետք է լինի Հայաստանի անվտանգության ամրապնդումը, տնտեսական առաջընթացի ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության զարգացումը՝ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
  • Մամեդյարովը մարտին Ռուսաստանում կփորձի «մեռյալ կետից շարժել» ԼՂ գործընթացը

    Մամեդյարովը մարտին Ռուսաստանում կփորձի «մեռյալ կետից շարժել» ԼՂ գործընթացը

    24.02.2017| 21:52
    Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ մարտին այցելելու է Ռուսաստան, որտեղ մտադիր է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտությունը:
  • Նախընտրական ծեծկռտուքի մեկնարկը

    Նախընտրական ծեծկռտուքի մեկնարկը

    24.02.2017| 19:48
    Որևէ մեկը չէր էլ կասկածում, որ ոչ նոր Սահմանադրությունը և ոչ էլ կառավարման նոր համակարգը չեն կանխելու այն հոռի երևույթները, որ երկու տասնամյակ մեր ընտրական համակարգի անբաժան մասն են: Եթե լրիվ անկեղծ լինենք, մեր երկիրը չի էլ անցել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին, որովհետև ռեյտինգային ընտրությունները նույն մեծամասնականի վերափոխված դրսևորումն են:
  • Արման Թաթոյանն հանդիպում է ունեցել Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչների հետ

    Արման Թաթոյանն հանդիպում է ունեցել Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչների հետ

    24.02.2017| 15:03
    Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ջեյն Բյուքանանին, Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիային և նույն կազմակերպության խորհրդի անդամ Քեթրին Զենստրոմին:
  • Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 830 կրակոց

    Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 830 կրակոց

    24.02.2017| 12:21
    Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 830 կրակոց:
  • Հայ արվեստագետները մասնակցել են Սուրաջկունդի արհեստների 31-րդ միջազգային փառատոնին

    Հայ արվեստագետները մասնակցել են Սուրաջկունդի արհեստների 31-րդ միջազգային փառատոնին

    24.02.2017| 12:19
    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2017 թվականի փետրվարի 1-15-ը, Հնդկաստանում հայ արվեստագետների պատվիրակությունը մասնակցել է Սուրաջկունդի արհեստների 31-րդ միջազգային փառատոնին:
  • Հենրիխ Մխիթարյանն  առայժմ բուժվում է

    Հենրիխ Մխիթարյանն առայժմ բուժվում է

    24.02.2017| 12:10
    Եվրոպայի լիգայի 1/16 փուլի պատասխան խաղում հաղթելով (1:0) «Սենտ Էթիենին» (առաջինում նույնպես հաղթել էին անգլիացիները)՝ «Մանչեստր Յունայթեդն» անցավ հաջորդ փուլ:
  • Կասիլյասի նոր ռեկորդը

    Կասիլյասի նոր ռեկորդը

    24.02.2017| 12:09
    Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի «Պորտու»-«Յուվենտուս» հանդիպումը պորտուգալացիների դարպասապահ Իկեր Կասիլյասի համար եղավ հեղինակավոր այս մրցաշարին նրա մասնակցությամբ թվով 16-րդ խաղարկությունը:
  • «Ռեալը» պարտվել է

    «Ռեալը» պարտվել է

    24.02.2017| 12:07
    Իսպանիայում խաղարկվել է առաջնության 16-րդ տուրից հետաձգված «Վալենսիա»-Մադրիդի «Ռեալ» հանդիպումը:
  • Ասում են...

    Ասում են...

    24.02.2017| 01:27
    ...թե «Ժառանգության»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի միակցումը «Օհանյան» դաշինքին Հովիկ Աբրահամյանի մերձավորներին հույսեր է «ներշնչել», որ այդ դաշինքի նկատմամբ «ոչ անտարբեր», դաշինքին պառլամենտում երկրորդ «հորիզոնական» տված Հովիկ Աբրահամյանին կհաջողվի ընդհատակից երկու` Ծառուկյան-Օհանյան ֆլանգով «մասնակցել» ընտրություններին: